Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը այսօր նիստ է հրավիրելու, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա հարաբերությունների խնդիրը: Նիստը գլխավորելու է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Թուրքական Today’s Zaman պարբերականի փոխանցմամբ, թուրք պաշտոնյաներն ու կառավարությունը համակարծիք են այն հարցում, որ Թուրքիան չպետք է բացի հայ - թուրքական սահմանը` առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման:
Նիստին հաջորդող օրերին ակնկալվում է Գյուլի այցը Բաքու: