«Տեսանելիից այն կողմ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը իսկապես անակնկալի է բերում այցելուներին, քանի որ ցուցադրվող շուրջ 40 լուսանկարչական աշխատանքները իսկապես տեսանելի են դարձնում այն, ինչը երբեք չենք տեսել, կամ ինչին երբեւէ ուշադրություն չենք դարձրել:
Լուսանկարների հեղինակը՝ Ալեքսանդր Խաչունցը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե լուսանկարների մեծամասնությունը «կատարված է լույսի տեսանելի տիրույթից դուրս լուսավորման պայմաններում». - «Այսինքն՝ ինֆրակարմիր լուսավորման պայմաններում»:
Բացված ցուցահանդեսը արվեստագետի թվով 3-րդ անհատական ցուցահանդեսն է:
Նա նաեւ վերջին երկու տարիներին մասնակցել է Ալեքսանդր Թամանյանի թանգարարում կազմակերպվող «Թամանյանի ժառանգություն» լուսանկարչական ցուցահանդես-մրցույթներին:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իրեն ցավ չի՞ պատճառում հայկական պատմական կոթողների անմխիթար վիճակը, Ալեքսանդր Խաչունցը պատասխանեց. - «Ինձ շատ խնդիրներ են ցավ պատճառում… Ես, օրինակ, Երեւանը այսօր չեմ ճանաչում: Ինձ համար խորթ միջավայր է: Իմ երիտասարդ տարիները, իմ մանկական տարիները.. դա մեկ այլ Երեւան էր, որը ինձ համար շատ հարազատ է… Այստեղ պարզապես քաղաքի դեմքի կորուստ է, որը ցավալի է խնդիր է…»: