Ապրիլի 24-ի վաղ առավոտվանից չի դադարել մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Առավոտյան հուշահամալիր այցելեցին Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան ղեկավարները:
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի ուղերձում, մասնավորապես, ասված է . - «Վաղ թե ուշ աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը կճանաչի հայ ժողովրդի դեմ իրականացված եղեռնի փաստը եւ վերջնականապես կվերականգնվի պատմական արդարությունը»:
1990 թվականի այս օրը նման երթ իրականացնելու համար ղարաբաղցի մի խումբ մտավորականներ նետվեցին ռուսական բանտեր: Նրանցից մեկը՝ գրող, հրապարակախոս Արկադի Թովմասյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ամեն անգամ մենք կորուստներ ենք ունեցել եւ նշել, որ բարոյական հաղթանակը մերն է: Մենք հոգնել ենք միայն ու միայն բարոյական հաղթանակներով»:
Երեկ ուշ երեկոյան ՀՅԴ երիտասարդական միությունը անցկացրեց արդեն ավանդական դարձած ջահերով երթը դեպի հուշահամալիր: