Իշխող կոալիցիային մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը երեկ «դատապարտելի ու անընդունելի» էր որակել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարությունը, համարում է, որ այն «խորքային քննարկում» է պահանջում:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողներին ասաց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ դեռ չեն քննարկել արտգործնախարարությունների համատեղ հայտարարությունը՝ հավելելով, թե այն կքննարկվի «մոտ ժամանակներս»:
«Ձեւականություններ չեն սրանք, այն հարցը չէ, որտեղ կարելի է ինչ-որ դրան թեթեւ նայել», - շարունակեց Ռուստամյանը: - «Այնպես որ, այս իմաստով, բնական է, պետք է խորքային քննարկում անելուց հետո լիարժեք որոշում կայացվի: Մեզ պետք է համոզվել, որ սա իսկապես քաղաքական ուղեգծի փոփոխության խնդիր է»:
Ըստ Արմեն Ռուստամյանի, նման հարցերը պետք է կոալիցիոն գործընկերների հետ քննարկվեին նախապես: Նրա խոսքով, Դաշնակցությունը անակնկալի է եկել Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված հայ-թուրքական համատեղ հայտարարությունից, քանի որ ստորագրվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին:
Պատգամավորի խոսքով, եթե հայտարարությունն արվեր մեկ ամիս առաջ կամ հետո, ապա բոլորովին այլ նշանակություն կարող էր ունենալ, եւ Դաշնակցությունն էլ այդ աստիճան չէր ընդվզի. - «Մանավանդ այն հարցերը, որոնք կոալիցիոն մեկ գործընկերոջ համար սկզբունքային հարցեն են: Մեր հետ այդպիսի հարց չէր քննարկվել: Ուստի մեր համար շատ կարեւոր է նաեւ այդ պարզաբանումները ստանալ, հստակեցնել»:
Միացյալ Նահանգների նախագահի ավանդական ուղերձում «ցեղասպանություն» բառը արտասանել-չարտասանելու վերաբերյալ հարցին Ռուստամյանը պատասխանեց. - «Ակնկալիքներ ունեի: Այս հայտարարությաւնից հետո այդ ակնկալիքները համարյա հավասարվում են զրոյի»:
«Բարաք Օբաման ինքն է որոշում: Գերտերություն է, եւ կարող է ոչնչի վրա էլ, այսպես ասած, չնայել ու իր ուզածն ասել: Ես կուզեի, որ այդպես լինի… Բայց արդեն շատ կասկածում եմ, որ այս հայտարարությունը հիմք կհանդիսանա Օբամային համար, որպեսզի, միաժամանակ իր երեսը պահելով, նաեւ հայտարարությունը չանի», - հավելեց Արմեն Ռուստամյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական համատեղ հայտարարության հնարավոր հետեւանքներին՝ Դաշնակցության ղեկավար ներկայացուցիչը ասաց. - «Բնականաբար, սա կարող է կոտրել ճանաչման գործընթացի մեջքը… Դա նշանակում է՝ կատարել այն, ինչ Թուրքիան է ուզում՝ ուղղակի թե անուղղակի»:
Հարցին, թե կոալիցիայից Դաշնակցության դուրս գալու (եթե դա, իրադարձությունների բերումով, տեղի ունենա) պարագայում ինչպես կվարվի կուսակցությունը, Ռուստամյանը արձագանքեց. - «Դաշնակցությունը կմնա իր տեղում: Մենք մեր սկզբունքները պահպանելու ենք եւ կպահպանենք՝ անկախ նրանից, թե իշխանության մեջ ենք, թե՝ ընդդիմության… Մեր համար խնդիրն այն չէ՝ քաղաքական դաշտում որ բեեւռում լինել: Մենք նախ այդ բեեւռացմանն ենք դեմ: Եվ որտեղ էլ լինենք՝ կառուցողական դիրքերից ենք հանդես գալու: Մանավանդ, մենք չենք համարում, որ եթե մի սխալ էլ արել է մեր բարձրագույն իշխանությունը, մենք պետք է խռովենք, մի կողմ քաշվենք եւ պայքարը դադարեցնենք: Ոչ: Մենք մեր տեղում պետք է նպաստենք, որ այդ սխալները շտկվեն»:
Դաշնակցական պատգամավորը չբացառեց, որ այդ «սխալը» արտաքին ճնշման հետեւանք լինի. - «Ի վերջո, Հայաստանի փոքր երկիր է, եւ մեր անկախության աստիճանը այդքան բարձր չէ: Եվ ճնշումներ բոլոր կողմերից լինում են, հնարավոր են եւ դեռ լինելու են: Հիմա ամբողջ խնդիրն այն է, որ այդ ճնշումների ազդեցության տակ մենք չզիջենք գլխավոր մեր հարցերը… Որովհետեւ կարող ենք կատարել քայլեր, որոնք հետագայում շատ դժվար է լինելու շտկել, սերունդներն անգամ դժվարություն են ունենալու շտկել»:
Կոալիցիոն մեկ այլ ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը այսօր չցանկացավ մեկնաբանել Դաշնակցության երեկվա հայտարարությունը:
«Իմ կարծիքով, մեր կուսակցության համար սա այն հարցը չէ, որը կարող է կասկածի տակ դնել կոալիցիայի գոյությունը», - այդուհանդերձ, ասաց Սաֆարյանը՝ հայ-թուրքական համատեղ հայտարարության կապակցությամբ էլ հավելելով. - «Ըստ էության, գործնական առաջին քայլն է, որը կատարվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Կարծում եմ, որ բոլոր խոչընդոտներով եւ մեծ ու փոքր խորդուբորդություններով հանդերձ, որ շատ դժվարացնում են բանակցային հետագա գործընթացը, մենք առաջիկայում որոշակի դրական տեղաշարժեր այդ ուղղությամբ ստանալու ենք»:
«Ամուր կանգնած ենք Հայոց ցեղասպանության ճանաչման, միջազգային դատապարտման դիրքերում, եւ սատարելու ենք բոլոր քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպություններին ու անհատներին, որոնք աշխատում են այս ուղղությամբ», - ասաց Արամ Սաֆարյանը՝ կարծիք հայտնելով նաեւ, թե «Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը»;