Sabah թերթը, վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարության իր աղբյուրը, հրապարակել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնեցված «ճանապարհային քարտեզը»` թե կոնկրետ ինչ քայլեր են անելու կողմերը հարաբերությունները կարգավորելու համար:
Ըստ թուրքական պարբերականի հրապարակման` «ճանապարհային քարտեզը» բաղկացած է հինգ կետից.
- Հայաստանը ճանաչում է Հայաստանի, ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ կնքված Կարսի պայմանագիրը,
- պատմաբանների համատեղ հանձնաժողով է ստեղծվում` ուսումնասիրելու համար ցեղասպանության մեղադրանքները, հանձնաժողովին կարող են միանալ նաեւ երրորդ երկրներ,
- բացվում է սահմանը, համապատասխան համաձայնագրեր են ստորագրվում առեւտուր սկսելու համար,
- երկու կողմերը Վրաստանում իրենց դեսպաններին հավատարմագրում են Անկարայում եւ Երեւանում, ինչից հետո կստեղծվեն դիվանագիտական ուղղակի հարաբերություններ,
- «ճանապարհային քարտեզի» համաձայնագրերը, որոնք օրենսդիր մարմնի հաստատման կարիք ունեն, քննարկման կդրվեն խորհրդարանում:
Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյան Sabah-ին ասել է, թե Ղարաբաղին առնչվող կետ «ճանապարհային քարտեզում» ընդգրկված չէ: Այնուամենայնիվ, նա նշել է, թե Ղարաբաղի հարցը «դե ֆակտո» առնչվելու է «ճանապարհային քարտեզին»` այն իմաստով, որ Ղարաբաղի խնդրի լուծման ու հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու քայլերը արվեն զուգահեռ:
Բերելով Կիպրոսի օրինակը, որ չնայած Կիպրոսի խնդրի լուծումը Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերություններում որպես նախապայման դրված չէ, բայց իրականում կա, Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյան ասել է. - «Այդպես էլ կլինի Լեռնային Ղարաբաղի հարցով»:
Նա հնարավոր է համարել, որ համաձայնագիրը հրապարակվի մայիսին կամ սեպտեմբերին: «Ամեն դեպքում, գործընթացը սկսվել է», - ասել է Sabah-ի աղբյուրը: Ըստ նրա, ստեղծվելու են իրավաբանների ու բարձր մակարդակի համատեղ հանձնախմբեր երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Sabah-ում հրապարակված 5 կետերից բաղկացած «ճանապարհային քարտեզը», մասնավորապես, ասաց. - «Այսպիսի լուրջ հարցերի վերաբերյալ տեղեկատվությանը հարկավոր է հավատալ, եթե այն գալիս է պաշտոնական աղբյուրներից»: