Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ձերբակալվել է հայաստանցի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը, որը նախկինում ապրել է Մոսկվայում եւ Սոչիում: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրը Չեխիայի իրավապահ մարմիններում:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` քրեական աշխարհում «Զապ» մականունով հայտնի Սողոյանը ծնունդով Հայաստանի Լենինական (ներկայումս` Գյումրի) քաղաքից է: Մինչեւ 1999 թվականը Սողոյանը ապրել է Մոսկվայում, ապա տեղափոխվել Սոչի, որտեղ ապրել է մինչեւ 2006 թվականը ներառյալ: Այնուհետեւ վտարվել է Հայաստան` հինգ տարի Ռուսաստան մուտք գործելու արգելքով: 2007 թվականին, օգտագործելով իր կապերը, տեղափոխվել է Պրահա:
Չեխ իրավապահները «Ինտերֆաքս»-ին այսօր հայտնել են, որ Սողոյանը ձերբակալվել է 2007 թվականի նոյեմբերին իր հայրենակից գործարարի նկատմամբ մահափորձի եւ սպանության կասկածանքով:
Համաձայն չեխական օրենսդրության` Անդրանիկ Սողոյանին սպառնում է մինչեւ 25 տարվա ազատազրկում:
Այլ լրատվամիջոցների, այդ թվում` ավստրիական ռադիոյի վկայությամբ, ավստրիացի իրավապահները չեխ ոստիկանների հետ համագործակցաբար վնասազերծել են 40-ամյա Սողոյանի գլխավորած բանդան, որում ընդգրկված էին մոտ հինգ տասնյակ հայաստանցիներ: Համաձայն այդ աղբյուրների, խումբը հանցավոր գործունեությամբ է զբաղվել Չեխիայում եւ Ավստրիայում:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, մասնավորապես, հաղորդում է, որ հանցավոր խումբը զբաղվել է սպանություններով, դրամաշորթությամբ, թալանով եւ կողոպուտով:
Չեխական Blesk.cz կայքէջը «Ցնցող բացահայտում. ռուսական մաֆիայի պարագլուխները Չեխիայում» վերնագրի ներքո հաղորդում է Պրահայի կենտրոնում՝ Վացլավի հրապարակում ժամանակին տեղի ունեցած սպանության գործի քննության շրջանակներում ոստիկանության հատուկ ջոկատի անցկացրած օպերացիայի մասին:
Չեխական պարբերականը 2007 թվականի նոյեմբերին Վացլավի հրապարակում սպանված երկու անձանց որակել է «ռուսական մաֆիայի» թիրախ, իսկ մարդասպանին, ըստ նույն աղբյուրի, վարձել էր «օրենքով գողը»:
Գործի շրջանակներում մարտի վերջին չորս մարդ ձերբակալվել է Չեխիայում, մեկը` Սլովակիայում:
Ըստ Blesk.cz-ի, Չեխիայում «ռուսական մաֆիայի» պարագլուխը հայազգի «օրենքով գողն» էր, որի նպատակն էր համակարգել նախկին խորհրդային երկրների ներկայացուցիչներից կազմված ավազակախմբերի գործունեությունը:
Չեխիայի ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ղեկավար Ռոբերտ Շլախտան ասել է, որ ոստիկանությունը «նրանց հուժկու հարված է հասցրել»:
Ըստ ոստիկանության պաշտոնյայի` բոլոր ձերբակալվածներին ծանր պատիժ է սպասում: