Ռուսաստանի Պետդումայի ապրիլի 22-ի նիստի ժամանակ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության անդամ, միջազգային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Սեմյոն Բաղդասարովը վրդովմունք է հայտնել այն կապակցությամբ, որ Վրաստանում նախատեսվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու են ԱՊՀ-ի անդամ երկրներ Մոլդովան, Ադրբեջանն ու Հայաստանը։
Բաղդասարովի կարծիքով` այդ զորավարժությունները թե՛ մասնակիցների կազմով, թե՛ աշխարհագրությամբ հակառուսական բնույթ են ունենալու, բացի այդ` ուղղված են Ռուսաստանի դաշնակիցներ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի դեմ։
«Առավել զարմացնում է Հայաստանի մասնակցությունը. Հավաքական անվտանգության պայմանատրության կազմակերպության անդամ Հայաստանը` մի երկիր, որ մինչեւ վերջերս մեր իրական դաշնակիցն էր, մասնակցում է հակառուսական զորավարժություններին», - ասել է հայազգի պատգամավորը։
Բաղդասարովը նաեւ համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի արտգործնախարարությունն ու պաշտպանության նախարարությունը պետք է հատուկ հայտարարությամբ հանդես գան տվյալ հարցով։