ԱՄՆ-ը կշարունակի բանակցել Իրանի հետ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կշարունակի չմիջնորդավորված հարաբերությունները Իրանի հետ, չնայած Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կողմից ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի հասցեին հնչեցված քննադատություններին:

Օբաման հայտարարել է, որ չնայած ՄԱԿ-ի հովանու ներքո Շվեյցարիայում անցկացվող ռասիզմի խնդիրներին նվիրված կոնֆերանում Իրանի նախագահի ելույթը «վրդովեցուցիչ» էր, իր վարչախումբը կշարունակի Թեհրանի հետ բանակցությունները ԱՄՆ-Իրան հարաբերությունների շուրջ: