ՅՈՒԿՕՍ-ի իրավաբանը ժամկետից շուտ ազատ արձակվեց

Ռուսաստանյան դատարանը այսօր որոշել է ժամկետից շուտ ազատ արձակել ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության իրավաբան Սվետլանա Բախմինային:

Երեք անչափահաս երեխաների մայրը 2006 թվականին դատապարտվել էր վեցեւկես տարվա ազատազրկման` ֆինանսական չարաշահումների մեղադրանքով:

Բախմինային ներում շնորհելու խնդրանքով Ռուսաստանի նախագահին է դիմել գրեթե 100 հազար մարդ: