Հայաստանից դուրս բնակվող երկու հանրահայտ հայազգի դերասաններՙ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Նորա Արմանին եւ ռուսաստանաբնակ Արմեն Ջիգարխանյանը կխաղան նույն ներկայացման մեջ:
«Նյութը պատմում է հայի եւ թուրքի հանդիպման մասին: Ներկայացմանն անունն է «Առանց վերադարձի իրավունքի»: Գրել է բելգիահայ թատերագիր եւ դերասանուհի Կարոլին Սաֆարյանը», - լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը պատմեց «Արմմոնո» 6-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանականերում Հայաստանում գնտվող Նորա Արմանին: - «Գնացքում գնում են, եւ ինչ-որ մոմենտ է ստացվում, որ հայը իր փաստաթղթերը տալիս թուրքին»:
Արմանին ասաց, որ ավելի քան երկու տասնյակ տարիների բարեկամություն ունի Արմեն Ջիգարխանյանի հետ. - «Միասին երկու ֆիլմ ենք նկարահանվել, շատ անուշիկ, հետաքրքիր, հրաշալի օրեր ապրած ենք միասին թե’ Լոս Անջելեսում եւ թե’ Փարիզում»:
Բեմադրությունը երեւանյան հանդիսատեսին կներկայացվի այս շաբաթ: