«ժառանգության» հիմնադիրը «ավելի ճիշտ է» համարել մասնակցությունը ընտրություններին

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր ասել է, թե, իր կարծիքով, կուսակցության մասնակցությունը առաջիկա մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «ավելի ճիշտ» կլիներ:
Հովհաննիսյանը, այդուհանդերձ, հավելեց, որ չմասնակցելու վերաբերյալ կուսակցության վարչության որոշումը փաստարկված էրՙ հաշվի առնելով «յուրահատուկ հանգամանքները»:

Երեւանի ավագանու ընտրություններից չմասնակցելու մասին որոշումը հայաստանյան միակ ընդդիմադիր խորհրդարանական քաղաքական ուժը ընդունեց անցած ամսվա վերջին, երբ չկարողացավ համամասնական ցուցակի շուրջ համաձայնության գալ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի հետ:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք «Ժառանգություն»-ը կհամագործակցի Հայ ազգային կոնգրեսի հետ առաջիկա ընտրություններում, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ես պատրաստ եմ հետեւելու բոլոր թեկնածուների քարոզարշավներինՙ մաղթելով թե’ Հայ ազգային կոնգրեսի ցուցակին, ինչպես նաեւ մրցակից բոլոր ցուցակներին բարի ընտրություն»:

Իսկ Հայ ազգային կոնգրեսի նախընտրական քարոզարշավին «Ժառանգության» մասնակցությանը վերաբերող հարցին կուսակցության հիմնադիրը պատասխանեց, թե վարչությունը այդ կապացկությամբ որոշում չի ընդունել, սակայն կուսակցության անդամները ազատ են իրենց որոշումների մեջ: