Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների շուրջ բանակցությունները պետք է գաղտնի լինեն, քանի որ «հրապարակայնությունից օգտվում է առաջին հերթին Թուրքիան», եւ «թուրքերի անկեղծությունը կերեւա միայն գաղտնի բանակցությունների ընթացքում»:
«Նույնիսկ եթե մեր մոտ 10 տոկոս կասկած կա, որ թուրքերին հետաքրքրում է գործընթացը եւ ոչ թե արդյունքը, մենք պետք է պնդենք, որ այդ բանակցությունները լինեն կոնֆիդենցիալ», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց ներկայումս իր հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամը գլխավորող Վարդան Օսկանյանը: - «Հիմա չի արվել, հրապարակային է: Ուստի ես ասում եմ, որ պահն է, որ ակցենտների ինչ-որ փոփոխություն լինի: Կամ ընդհատել, հետո գաղտնի շարունակել… Թուրքերի անկեղծությունը կերեւա միայն գաղտնի բանակցությունների ընթացքում»:
Օսկանյանի խոսքով, մինչեւ վերջերս հայկական եւ թուրքական կողմերի արձագանքները քիչ թե շատ համահունչ էին եւ արտահայտում էին զգուշավոր լավատեսություն: Սակայն այս օրերին իրար հետեւեցին Թուրքիայի նախագահ Գյուլի եւ վարչապետ Էրդողանի հայտարարությունները, թե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն անհնար է առանց Ղարաբաղյան խնդրի կարգավորման: Պաշտոնական Երեւանը, մինչնդեռ, երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի շուրթերով հայտարարեց, թե Հայաստանը առաջընթաց է արձանագրում:
«Այս երկուսը եթե մենք կողք-կողքի դնենք, կարծում եմ, որ շատ մտահոգիչ պատկեր է պարզվում մեր առաջ», - այս կապակցությամբ ասաց Վարդան Օսկանյանը; - «Որովհետեւ, երբ թրքական կողմը բարձր մակարդակով ասում էՙ միայն Ղարաբաղի հարցը լուծելուց հետո կլինի… իսկ հայկական կողմը ասում էՙ առաջընթաց ենք արձանագրում… Խնդրեմ, այս երկուսը կողք-կողքի դրեքՙ կտեսնեք, որ ուրեմն այդպիսի բան կա»:
Նախկին արտգործնախարարի խոսքով, Հայաստանի նախագահ Սարգսյանը կամք դրսեւորեց եւ երկխոսություն սկսեց Թուրքիայի հետ: «Բայց երբ սկսում է դա արդյունք չտալ, եւ Հայաստանի համար սկսել բացասական հետեւանքներ ունենալ, ես կարծում եմ, որ այստեղ մոտեցումների ինչ-որ փոփոխություն պետք է լինի… Դրա պատասխանը շատ հստակ է. հայկական կողմը թուրքերի առաջ պետք է դնի հստակ ժամկետՙ այսինչ օրը այսինչ ժամին եթե ստորագրում ենքՙ սահմանը բացվում է: Եթե չէՙ եկեք այդ օրվանից ընդհատենք բանակցությունները»:
Վարդան Օսկանյանի կարծիքով, դրական արդյունքերի չի բերիՙ եթե հայ-թուրքական հարաբերություններն ու Ղարաբաղյան հակամարտությունները դիտարկվեն որպես զուգահեռ գործընթացներ:
Այդուհանդերձ, Մոսկվայում այսօր բանակցում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Արդեն հայտարարվել է, որ առաջիկայում Ռուսաստան կայցելի նաեւ Հայաստանի նախագահը: Չի բացառվում նաեւ Թուրքիայի վարչապետի այցը Մոսկվա: Եվ բոլոր հանդիպումների օրակարգերում ընդգրկված են հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
Այս կապակցության Օսկանյանը ասաց. - «Նախորդ տասը տարիների ընթացքում Թուրքիային իրավունք չէր տրված եւ Թուրքիան չէր համարձակվում խոսել Ղարաբաղի մասին… Այսօր այդ առիթը տրված է իրեն… Միգուցե լավ է, վատ է… Ես չեմ ուզում գանահատական տալ, ես ուզում եմ միայն փաստը արձանագել, որ այսօր, այո, Էրդողանը կարող է գնալ, Մեդվեդեւի հետ հանդիպել եւ խոսել Ղարաբաղի մասին: Նախկինում նա իրավունք չուներ»: