Ալի Բաբաջան. «Թուրքիան ձգտում է վերականգնել հարաբերությունները»

Երեւանյան բանակցություններից վերադառնալուն պես Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը Անկարայում հայտարարել է. - «Թուրքիան ձգտում է վերականգնել Հայաստանի հետ լիարժեք հարաբերությունները, որոնք ամբողջությամբ խզված են 15 տարի շարունակ»:

Բաբաջանը երեկ Երեւանում մասնակցում էր Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Թուրքիայի արտգործնախարարը Երեւանում բանակցեց նաեւ Հայաստանի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ, հանդիպում ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Թուրքիայի արտգործնախարարի հայաստանյան բանակցությունների արդյունքում որեւէ փաստաթուղթ չստորագրվեց, կողմերը հայտարարեցին, որ ջանքեր են գործադրելու հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ: