Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ով նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում էր Իրանում, համամիտ չէ կառուցվելիք Իրան - Հայաստան երկաթուղուն տրվող այն գնահատականներին, ըստ որոնց, դրա տնտեսական արդյունավետությունը նվազագույն է լինելու։ Ընդդիմության ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, մինչդեռ, միանգամայն հակառակն է պնդում:
«Այդ նախագիծը շատ հետաքրքիր է նաեւ այն առումով, որ թույլ է տալու երկաթուղային կապ հաստատել Ասիական մայրցամաքի մի շարք երկրների, մասնավորապես` Պարսից ծոցի նավահանգիստներ, Հնդկաստան, Չինաստան, այդ բոլոր երկրների կապը հաստատել Հայաստանի տարածքով Եվրոպայի հետ` վրացական Փոթի եւ Բաթումի նավահանգիստների միջոցով, որտեղ Հայաստանը ելք ունի երկաթուղային», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գուրգեն Սարգսյանը:
Այսօր ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հայտարարեց, որ եթե անգամ Իրան - Հայաստան երկաթուղին կառուցվի, ինչին ինքը խիստ կասկածում է, ապա դրա տնտեսական էֆեկտը զրոյական կլինի։ Վերջինս նաեւ հիշեցրեց, որ նույնիսկ Հայաստանի երկաթուղին այսօր տնօրինող ռուսաստանյան ընկերությունն այդ նախագծում շահագրգիռ չէ։
Տնտեսապես հիմնավորված չլինելը, ըստ Վահագն Խաչատրյանի, մի շարք գործոններով է պայմանավորված։ Նախ` չափազանց բարդ է երկաթգծի հայաստանյան հատվածի տեղանքը։ Իսկ երկաթուղու շահագործման կոմերցիոն կողմի վերաբերյալ Խաչատրյանը ասաց. - «Չգիտեմ ինչ պետք է տեղափոխենք այդտեղ` ոսկի կամ ինչ ավելի թանկարժեք իրեր պետք է տեղափոխենք, որպեսզի արդարացված լինի»:
Նշենք, որ Թեհրանում երկու երկրների միջեւ նախարարական մակարդակով ստորագրվել է Իրան - Հայաստան երկաթուղու կառուցման փոխընբռնման հուշագիր։
Ըստ նախնական գնահատումների, երկաթուղին ունենալու է 470 կիլոմետր երկարություն, շինարարություն արժենալու է ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերաբերյալ Գուրգեն Սարգսյանը ասաց. - «Կան մի շարք բանակցություններ ե’ւ Ասիական զարգացման բանկի հետ, ե’ւ Համաշխարհային բանկի հետ, ե’ւ հենց Իրանի Իսլամական Հանրապետությունը ինքը իր մասնակցությունը կարող է քննարկել»: