Ռոբերտ Սիմոնս. «Ղարաբաղյան գործընթացում ՆԱՏՕ-ի դերակատարության անհրաժեշտություն չկա»

«Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանդիսանում է հիմնական խոչընդոտը տարածաշրջանում խաղաղություն ու կայունության հաստատելու ճանապարհին», - ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Նա ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Ղարաբաղի խնդրին շատ լուրջ է վերաբերվում եւ կշրանակի աջակցություն ցուցաբերել հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին:

«Այնուամենայնիվ, երբ խոսք է գնում միջնորդական ջանքերի մասին` ՆԱՏՕ-ն առաջատար դեր չի խաղում: Այդ դերակատարությունը ներկայումս կատարում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի գործունեությանը մենք ամբողջովին աջակցում ենք: Այդ գործընթացում ՆԱՏՕ-ի առանձին դերակատարության անհրաժեշտություն, կամ օգտակարություն մենք չենք տեսնում»:


Հրաչ Մելքումյան, Պրահա