ԿՀՎ-ն այլեւս չի օգտագործում օտարերկրյա գաղտնի բանտերը

Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Լեոն Պանետան ասել է, որ իր ղեկավարած վարչությունը այլեւս չի օգտագործում այլ պետություններում տեղաբաշխված գաղտնի բանտերը:

Հունվարին նախագահ Բարաք Օբաման հրահանգել էր փակել այլ պետությունների տարածքում տեղաբաշխված ԿՀՎ-ի գաղտնի բանտերը եւ արգելել էր կոպիտ մեթոդներով հարցաքննությունները:

Լեոն Պանետան տեղեկացրել է, որ այս պահին աշխատանք է տարվում օտարերկրյա գաղտնի բանտերը վերջնականապես փակելու ուղղությամբ: