Մայիսի 31-ին նախատեսված Երեւանի ավագանու ընտրություններին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կառույցները դիտորդական առաքելություն չեն իրականացնի:
«Հայաստանի իշխանությունները ո՛չ ԵԱՀԿ-ին, ո՛չ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակին (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) նման հրավեր չեն ուղարկել», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը եւ հավելեց, թե առայժմ ԵԱՀԿ-ն սպասում է համապատասխան հրավերի: Ըստ նրա, ներկայումս ԵԱՀԿ-ի կողմից ոչ-ոք Հայաստանի նախընտրական իրավիճակին չի հետեւում, քանի որ դա սովորաբար իրականացնում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները:
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը անցած հինգշաբթի կայացրած որոշմամբ սահմանեց մայրաքաղաքի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավիրվողների ցանկը: Ըստ այդմ, այս անգամ ընտրություններին հետեւելու համար հրավիրվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
ԿԸՀ-ի խոսնակ Տաթեւ Օհանյանի փոխանցմամբ. - «Ընդհանրապես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է իրականացնում համապետական ընտրությունների ժամանակ: Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ այլ երկրներին»:
ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի կարծիքով, սակայն, հաշվի առնելով Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կյանքում մայրաքաղաք Երեւանի նշանակությունը, ԵԱՀԿ-ն մեծ կարեւորություն է տալիս այս ընտրություններին:
«Այստեղ կարելի է միայն շեշտել, որ ընտրությունները մեծ ուշադրության կարժանանան ոչ միայն այստեղ` Հայաստանում, այլեւ միջազգային հանրության կողմից», - ասաց Սերգեյ Կապինոսը` հավելելով. - «Ուզում եմ անկեղծորեն հուսալ, որ ընտրությունները կանցնեն օրենքի տառին համապատասխան, խախտումներ չեն լինի եւ ընտրությունների բոլոր մասնակիցները կառաջնորդվեն իրավական նորմերով»: