Հայաստանի առաջին արտգործնախարար, Ազգային ժողովում ներկայացված միակ ընդդիմադիր ուժի` «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ողջունելով հանդերձ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «միջպետական հարաբերությունների հիմնադրմանը, ողջ պատմության ընթացքում երկու երկրների միջեւ առաջին միջպետական համաձայնագրի ստորագրմանը» միտված բոլոր շփումները, միաժամանակ մտահոգություն է հնչեցնում։
«Մտահոգություն եմ արտահայտում եւ ահազանգ հնչեցնում, այս ամեն ինչը սոսկ եզրաբանության խնդիր պետք չէ լինի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Հովհաննիսյանը` պարզաբանելով. - «Որ հայ ժողովուրդը հրճվի, եթե Ամերիկայի նախագահը կամ մեկ այլ պետական գործիչ օգտագործի «ցեղասպանություն» եզրույթը։ Որովհետեւ ցեղասպանությունը, որքան էլ տարօրինակ հնչի, շատ նեղ եզր է ներկայացնելու համար, թե հայ ժողովուրդը ինչ կորցրեց Առաջին համաշխարհային պատերազմի քողի ներքո»։
Հովհաննիսյանի բնորոշմամբ` Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեկեւկես միլիոն մարդկանց սպանություն էր, այլ իրենց հայրենազրկումը, «մի ողջ քաղաքակրթության եւ ժամանակի քննությունը բռնած ողջ կենսակերպի բռնազրկում»։ Նախկին արտգործնախարարի կարծիքով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բովանդակային այդ հիմքի վրա, եւ, կարեւորելով Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, անհրաժեշտ է միաժամանակ հաղթահարել «դեռեւս չլուծված եւ չհատուցված ողբերգական ժառանգությունը»։
Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը նորանկախ Հայաստանի երեք նախագահների օրոք ենթարկվել է ընդամենը աննշան փոփոխությունների. - «Սոսկ երանգների տարբերություն կա երեք նախագահությունների միջեւ։ Մենք պիտի կարողանանք շրջադարձ եւ բեկում մտցնել։ Սրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը օժտված լինի ժողովրդի մանդատով եւ լինի օրինական, իրավական, լեգիտիմ, որ կարողանա արժանվույնս ներկայացնել ազգային շահերը թե’ Թուրքիա - Հայաստան ուժագծով, թե ընդհանրապես այս տարածաշրջանում»։