Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը տնտեսական, քաղաքական եւ ռազմավարական առումներով «պարզապես անվիճելի» է համարում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման կարեւորությունը։
Երկաթուղու շինարարության վերաբերյալ հուշագիրը ստորագրվելու է երկու երկրների տրանսպորտի նախարարների կողմից այս ամիս ավելի ուշ` նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարելիք այցի շրջանակներում։ Հուշագիրը նախաստորագրվել էր անցած ուրբաթ Երեւանում։
«Երկաթուղու շինարարությունը, նախնական էքսպերտային գնահատականների համաձայն, կարող է տեւել 4-5 տարի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց նախարարը։ - «Գումարային արտահայտությունը նախագծի դեռեւս խիստ նախնական է։ Վերջնական թիվը պարզ կլինի նախահաշիվը կազմելուց հետո»։
Նախաստորագրված հուշագրով երկաթուղու շինարարությունը գնահատվել է 1 միլիարդ 200 միլիոն դոլար։ Գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում Սեւ ծովի եւ Պարսից ծոցի նավահանգիստները իրար կապող երկաթուղու կառուցմանը, ըստ նախարարի, ֆինանսական մասնակցություն կարող են ունենալ նաեւ Ռուսաստանը, Չինաստանը, այլ երկրներ։ Նախագծի իրականացմանը մասնակցելու վերաբերյալ շահագրգռվածություն են հայտնել նաեւ Զարգացման ասիական բանկը, Համաշխարհային բանկը, այլ ֆինանսական կառույցներ։
«Կան մի շարք շահագրգռված կողմեր, որոնք պատրաստ են այս նախագծին մասնակցել։ Փորձը ցույց է տալիս, որ նման ճգնաժամային իրավիճակներում ներդրումներ են կատարվում հենց ենթակառուցվածքների զարգացման բնագավառներում», - ասաց Գուրգեն Սարգսյանը` հավելելով, որ նախագծի իրականացման արդյունքում Հայաստանը ոչ միայն կդադարի տրանսպորտային փակուղի լինելուց, այլեւ ապագայում կարող է տարբեր ուղղություններով տարանցիկ բեռնափոխադրման կարեւոր հանգույց դառնալ։
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի համոզմամբ, Իրան-Հայաստան կառուցվելիք երկաթուղին իր նշանակությունը չի կորցնի նաեւ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում. - «Կարս - Գյումրի երկաթուղին վերականգնելու խնդիրը դրված է որպես ավելի շուտ դեպի հյուսիս գնացող առանցք, բայց մենք խոսում ենք դեպի հարավ-արեւմուտք գնացող առանցքի մասին` դեպի ասիական երկրներ... Սա, մի կողմից, Եվրոպան կապում է Ասիայի հետ` որպես արեւմուտք - արեւելք, մյուս կողմից` հարավ- հյուսիս, դեպի Ռուսաստան։ Այնպես որ, բոլոր ուղղություններով այս երկաթգիծը իրենից հետաքրքրություն է ներկայացնում»։
Նախագծով երկաթուղու երկարությունը կլինի մոտ 470 կիլոմետր, որից 60 կիլոմետրը` Իրանի տարածքում, իսկ 410 կիլոմետրը` Հայաստանի։ Թեեւ այս թվերն էլ վերջնական չեն եւ դեռ վերանայվելու են երկու երկրների տրանսպորտի փոխնախարարների մակարդակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից միջոցառումների իրականացման երրորդ` ամենաօպտիմալ ուղղության ընտրության եւ շինարարության իրականացման փուլում։
Պատասխանելով Հայաստանի հարավում` Սյունիքում, բարդ ռելիեֆի պայմաններում երկաթուղու շինարարության հետ կապված հնարավոր դժվարությունների վերաբերյալ հարցին, Գուրգեն Սարգսյանը նշեց, թե Իրանի հյուսիսային շրջանների ռելիեֆը նույնքան բարդ է, սակայն իրանական կողմը համապատասխան փորձ ունի։