Պուտինը պաշտպանել է կառավարության հակաճգնաժամային քայլերը


Հրապարակված նախնական տնտեսական ցուցանիշների համաձայն, Ռուսաստանի տնտեսությունը 2009 թվականի առաջին եռամսյակում շուրջ 7 տոկոս անկում է ապրել։ Այդուհանդերձ, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է իր գլխավորած կառավարության իրականացրած քայլերը` ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։

Պուտինը Ռուսաստանի պետդումայի պատգամավորներին ասել է, թե երկրում ծայր առած բանկային ճգնաժամը անխուսափելի էր, սակայն պնդել է, որ այն արդեն նահանջել է։