Վթարված բրիտանական ուղղաթիռի ուղեւորների մարմինների որոնումը շարունակվում է

Հյուսիսային ծովում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում ընկած ուղղաթիռի բոլոր 16 ուղեւորները, ամենայն հավանականությամբ, զոհվել են:

Ավիափոխադրող Bond ընկերության ուղղաթիռը, որը վերադառնում էր British Petroleum ընկերության ստորջրյա նավթային հորատանցքի արդյունաբերական հարթակից, առայժմ անհայտ պատճառներով վթարի է ենթարկվել ափից 270 կիլոմետր հեռավորության վրա:

Փրկարարները ջրից դուրս են բերել ուղեւորներից 8-ի դիակները: Մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են: