Սկսվել է բրիտանական զորքերի դուրս բերումը Իրաքից

Իրաքի Բասրա քաղաքում տեղակայված բրիտանական զինված ուժերն այսօր կիջեցնեն իրենց դրոշները. Մեծ Բրիտանիան պաշտոնապես սկսում է իր զորքերի դուրս բերումը Իրաքից: Բրիտանական 4100 զինծառայողները Իրաքը կլքեն մինչեւ մինչեւ հուլիս:

2003 թվականի մարտին ամերիկյան հրամանատարությամբ իրականացված իրաքյան ներխուժմանը մասնակցող բրիտանացի զինվորների թիվը հասնում էր 46 հազարի: Անցած 6 տարիների ընթացքում Իրաքում 180 բրիտանացի զինծառայող է զոհվել: