Բելառուսի ընդդիմությունը «Անկախության օրվա» կապակցությամբ ցույց է անցկացրել

Շուրջ 4 հազար մարդ է մասնակցել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում երեքշաբթի երեկոյան ընդդիմության կազմակերպած ակցիային, որը նվիրված էր Բելառուսի առաջին հանրապետության հռչակման 91-րդ տարելիցին:

Ի տարբերություն նախորդ տարիների, ոստիկանությունն այս անգամ ցուցարարներին ուժով ցրելու փորձ չի արել, սակայն արգելել է ընդդիմության կողմնակիցների երթը Մինսկի կենտրոնական փողոցներով: