Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Մեթյու Բրայզան Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ուղերձը, որտեղ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ջերմությամբ հիշելով Հայաստանի նախագահի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցը, անդրադարձել է հայ - ամերիկյան բարեկամական հարաբերություններին, տարածաշրջանային հարցերի եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին:
Ուղերձում Հիլարի Քլինթոնը պատրաստակամություն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել Lեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:
Ղարաբաղյան բանակցային գործընթացին առնչվող հարցեր են քննարկվել նաեւ Էդվարդ Նալբանդյանի եւ Մեթյու Բրայզայի հանդիպման ժամանակ:
Ռուբեն Մելոյան