Ռուսաստանը կասեցնում է 5 միլիարդ դոլար վարկի տրամադրումը Ուկրաինային

Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի հետ բանակցությունները 5 միլիարդ դոլար միջպետական աջակցության վարկ տրամադրելու շուրջ:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նշել է, որ այս քայլը պայմանավորված է Եվրամիության օգնությամբ Ուկրաինայի գազամատակարարման համակարգը բարեփոխելու` Կիեւի ջանքերով: Մեդվեդեւը ասել է, թե երկուշաբթի օրը Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունը Եվրամիության եւ Ուկրաինայի միջեւ, որոշակի հարցեր է առաջացնում:

Ի պատասխան պաշտոնական Կիեւը հայտարարել է, թե Ուկրաինայի գազամատակարարման եւ տրանզիտի համակարգի արդիականացումը որեւէ կերպ չի վնասում Ռուսաստանի շահերին: Ուկրաինան մատնանշել է, որ իր տարածքով է իրականացվում ռուսական գազի` դեպի Եվրոպա գազամատակարարումների զգալի մասը: