Այդուհանդերձ, Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին գտնում է, որ չնայած Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Oբաման Նովրուզի տոնի առիթով հատուկ տեսաուղերձով դիմել է Իրանի ժողովրդին եւ ղեկավարությանը, կոչ անելով նոր սկիզբ դնել ԱՄՆ - Իրան հարաբերություններին, Վաշինգթոնի վերաբերմունքը էապես չի փոխվել:
Միացյալ Նահանգների նախագահի այս տեսաուղերձն արդեն անվանել են աննախադեպ եւ պատմական:
Միջազգային հանրությունը, մասնավորապես, Եվրամիությունը եւ Ռուսաստանը ողջունել են Օբամայի ուղերձը: