Համաշխարհային բանկը 70 միլիոն դոլարի վարկ է հատկացրել Վրաստանին

Համաշխարհային բանկը որոշել է Վրաստանին 70 միլիոն դոլարի վարկ հատկացնել երկրի երկրորդական նշանակության ճանապարհների բարեկարգման համար:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Բանկը հայտարարել է, որ այս ծրագիրը հնարավորություն կտա լրացնել եւ շարունակել դեռ 2004 թվականին Վրաստանին տրամադրած 20 միլիոն դոլարի վարկային ծրագրով կատարված աշխատանքները: