Ռուսաստանը ցանկանում է երկարաձգել Գաբալայի ռադարի վարձակալությունը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ցանկություն է հայտնել երկարաձգել Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադարային կայանի վարձակալությունը:

Լավրովը, ով աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում, նաեւ հայտարարել է, որ ռադարը Միացյալ Նահանգների հետ համատեղ օգտագործելու առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ:

2007 թվականին, այն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգներին առաջարկել էր Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային համակարգ տեղադրելու փոխարեն օգտագործել Գաբալայի ռադարը:

Ռուսաստանի կողմից սովետական ժամանակաշրջանում կառուցված Գաբալայի կայանի վարձակալման ժամկետը լրանում է 2012 թվականին: