Ալաբամայում առնվազն 10 մարդ է զոհվել մարդասպանի կրակոցներից

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Սամսոն քաղաքում զինված մի տղամարդ առնվազն 9 մարդու է սպանել, ինչից հետո ինքնասպան է եղել: Ոստիկանությունը կասկածում է, որ մինչ այդ սպանությունները տղամարդը նաեւ սպանել է սեփական մորը եւ այրել վերջինիս տունը:

Մարդասպանը մտել է քաղաքի տներից մեկը եւ սպանել 5 բնակիչներին, այնուհետեւ քաղաքի տարբեր վայրերում նրա արձակած կրակոցներից զոհվել են եւս 4 մարդ:

Զոհվածներից առնվազն 4-ը մարդասպանի ազգականներն են: