Տնտեսություն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ համաշխարհային տնտեսությունը անկում է ապրում Մարտ 09, 2009 Համաշխարհային բանկի գնահատմամբ այս տարի, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ, համաշխարհային տնտեսությունը անկում է ապրում:Բանկը նշել է, որ համաշխարհային առեւտրի ծավալների կտրուկ կրճատման հետեւանքով ամենաշատը կտուժեն Արեւելյան Ասիայի երկրները: Համաշխարհային բանկի գնահատմամբ, առաջիկա տարում զարգացող երկրների ֆինանսական կուրուստները կկազմեն առնվազն 270 միլիարդ դոլար: