«Սկսած 1995 թվականից HALO Trust կազմակերպությունը գրանցել է 239 դժբախտ պատահար, որոնց հետեւանքով վնասվել է 316 մարդ եւ 69 մարդ մահացել է», - նշեց Շահրամանյանը: - «2009 թվականին պատահար չի գրանցվել», - հավելեց նա:
Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտիներում, Յուրի Շահրամանյանի խոսքերով, ականազերծում չի իրականացվում. - «Ֆինանսավորում չի կատարվում դոնորների կողմից: Դրա պատճառը հենց այդ տարածքների ստատուսն է»:
Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ