9 զոհ եւ վիրավորներ` Ամստերդամում թուրքական օդանավի աղետի հետեւանքով
9 մարդ զոհվել եւ մոտ հինգ տասնյակ մարդ վիրավորվել է այսօր Ամստերդամի օդանավակայանում «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ուղեւորատար օդանավի աղետի հետեւանքով:
Ականատեսների վկայություններով` օդանավը երկու մասի է բաժանվել թռիչքուղուն հասնելուց առաջ:
Միջազգային լրատվական գործակալությանները հաղորդում են, որ օդանավում եղել են 135 ուղեւորներ: