Սոչիի ձմեռային Օլիմպիադայի ծախսերը 15 տոկոսով կկրճատվեն

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը այսօր ասել է, որ 2014 թվականին Սոչիում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերի բյուջեն նախատեսվածից 15 տոկոսով ավելի պակաս կարժենա, քանի որ նախկին հաշվարկներում ծախսերը չափազանցված են եղել:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ առավոտյան կայացած հանդիպման ընթացքում Կոզակը նշել է, որ ձմեռային Օլիմպիադայի համար նախատեսված բյուջեի փոփոխությունների շնորհիվ կխնայվի 300 միլիարդ ռուբլի (8,4 միլիոն դոլար):