Հայաստանի արտգործնախարարը կայցելի Լեհաստան եւ Չեխիա

Փետրվարի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հրավերով երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վարշավա:

Այցի ընթացքում, ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը, Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, Սեյմի եւ Սենատի նախագահներ Բրոնիսլավ Կոմորովսկու եւ Բոգդան Բորուսեւիչի, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ:

Հայաստանի եւ Լեհաստանի արտգործնախարարները հուշագիր կստորագրեն Եվրաինտեգրման հարցերով համագործակցության վերաբերյալ:

Փետրվարի 17-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Պրահա, ուր հանդիպումներ կունենա Եվրամիությունում նախագահող Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի եւ Սենատի նախագահ Պրեմիսլ Սոբոտկայի հետ: