Ուրբաթ երեկոյան Մոսկվայում սպանվել է հայազգի «օրենքով գող» Ալիկ Մինոլյանը, ով քրեական աշխարհում հայտնի էր «Ալիկ Սոչինսկի» մականունով:
36-ամյա Մինոլյանը տեղում մահացել է իր ավտոմեքենայի վրա արձակված կրակահերթից: Մեքենայի վարորդը վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը սպանության հետ կապված մանրամասներ է փոխանցում, համաձայն որոնց` անհայտ մարդասպանը Մինոլյանի «Մերսեդես»-ի վրա կրակել է ավտոմատից, ինչից հետո թողել է զենքը հանցագործության վայրում եւ հեռացել «ՎԱԶ-2109» ավտոմեքենայով, որում նրան սպասում էր հանցակիցը:
Մոսկվայի իրավապահ մարմինները հանցագործներին հայտնաբերելու նպատակով օպերատիվ գործողություններ են իրականացնում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ` իրավապահները չեն բացառում, որ սպանությունը պատվիրված է:
Ռուսաստանյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ` Ալիկ Մինոլյանը իր ստեղծած քրեական կառույցների միջոցով վերահսկում էր Կրասնոդարի երկրամասի պատժիչ հիմնարկները: Վերջին ժամանակներս նա առավել ակտիվացել էր` կապված 2014 թվականին Սոչիում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերի նախապատրաստման հետ: