Նամակով պատգամավորները պահանջում են իրենց մասնակցությամբ Ազգային ժողովի նիստ հրավիրել, որտեղ երկրի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից հնարավոր կլինի պահանջել իրենց մեղքն ապացուցող հիմքեր:
Կալանավորված պատգամավորները համարում են, որ չկան հիմքեր իրենց 11 ամիս անազատության մեջ պահելու համար:
Անցած տարվա մարտի 4-ին Ազգային ժողովը բավարարեց պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Խաչատուր Սուքիասյանին կալանավորելու` գլխավոր դատախազության միջնորդությունը:
Նշված պատգամավորները մեղադրվում են «սպանությամբ ուղեկցված զանգվածային անկարգություններ հրահրելու» եւ «իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ուղղված գործողություններ» իրականացնելու մեջ:
Հովիկ Արսենյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ եթե «մենք իրավական պետությունում ապրեինք, խորհրդարանը պարտավոր պետք է լիներ դատախազից պահանջել պատգամավորներին կալանքի տակ պահելու հիմքեր ներկայացնել»:
Աստղիկ Բեդեւյան