Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հերթական դիտարկումն է անցկացվել

Այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը հերթական դիտարկումն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվական վարչության փոխանցմամբ` դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները:

Առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: