«Սառույցը կոտրվել է», - հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դեսպանը մոսկովյան ռադիոկայաններից մեկի եթերում:
Ըստ «Ֆրանսպրես» գործակալության՝ Ռագոզինը նշել է, որ երկուշաբթի կկայանա ՆԱՏՕ - Ռուսաստան խորհրդի ոչ պաշտոնական հանդիպումը:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հաստատել է սպասվող հանդիման մասին լուրը, սակայն նշել է, որ խոսքը «դեսպանների ոչ ֆորմալ հանդիպման մասին է», ոչ թե ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի:
Հանդիպմանը սպասվում է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի մասնակցությունը:
ՆԱՏՕ - Ռուսաստան հարաբերությունները սառեցվել էին ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի արդյունքում: