«Հայաստանի Հանրապետության իշխանությունները [սպառել են] այն լիմիտը, որ նրանց տրված էր Եվրոպայի խորհրդի կամ եվրոպական կառույցների կողմից, որպեսզի նրանք իրոք տասը ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում վերականգնեին ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ազատությունը», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Խաչատրյանը: - «Այդ ընթացքում տեղի է ունեցել հակառակը»:
Անշուշտ, ըստ ընդդիմադիր գործչի «միանշանակ չէ ձայնից զրկելը այն առումով, որ դրանից հետո իշխանությունը Եվրոպայի առջեւ որեւէ պարտավորություն չի ունենա եւ կսկսի ուժեղացնել ռեպրեսիաները ընդդիմության նկատմամբ»: Սակայն, նրա խոսքով, կա որոշ սահման, եւ Եվրոպայի խորհուրդը, որը «նաեւ իր մեղավորությունը ունի Հայաստանի այսօրվա ներքաղաքական իրավիճակի մեջ», արդեն պետք է մտածի իր մասին:
«Մենք` որպես ընդդիմություն, գտնում ենք, որ հարցը լուծողը, պրոբլեմ ունեցող Եվրոպայի խորհուրդն է դարձել: Ինքը պետք է իր արժեքների պահպանողը դառնա եւ պետք է ապացուցի, որ դրա տերն է», - հավելեց Վահագն Խաչատրյանը:
Ռուբեն Մելոյան