Ռուսաստանցի միլիարդատեր, խորհրդային ՊԱԿ-ի նախկին գործակալ Ալեքսանդր Լեբեդեւը գնել է լոնդոնյան Evening Standard թերթը:
Ինչպես տեղեկացրել է թերթը հրատարակող Associated Newspapers ընկերությունը, Լեբեդեւը ձեռք է բերել Evening Standard-ի բաժնետոմսերի 75 տոկոսը` հիմնելով պարբերականի սեփականատեր նոր ընկերություն:
Լեբեդեւի կարողությունը, Forbes հանդեսի տվյալներով, 2008 թվականին գնահատվում էր 3,1 միլիարդ դոլար:
Անցած շաբաթ տված մի հարցազրույցում ռուսաստանցի միլիարդատերը, ով ՊԱԿ-ի կողմից Լոնդոն էր գործուղվել 1980-ականներին, հայտարարել է, թե հետաքրքրված է բրիտանական թերթերով, որոնք ներկայումս ճգնաժամի մեջ են` հայտարարություններից ստացվող եկամուտների նվազման հետեւանքով: