Մոսկվայում ստորգետնյա ավտոկայանատեղի հրդեհի հետեւանքով 7 մարդ է զոհվել

7 մարդ է զոհվել Մոսկվայի հարավ-արեւելքում ստորգետնյա ավտոկայանատեղում այսօր բռնկված հրդեհի հետեւանքով:

Ռուսաստանի մայրաքաղաքի իշխանությունների վկայությամբ, բոլոր զոհվածները Տաջիկստանի քաղաքացիներ են` տվյալ վայրում աշխատող բանվորներ:

Հրդեհի պատճառները առայժմ պարզված չեն: