Մոսկվայում Հայաստանի քաղաքացի է սպանվել

Ռուսաստանի մայրաքաղաքում Հայաստանի քաղաքացի է սպանվել: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրը իրավապահ մարմիններում:

50-ամյա հայաստանցու դիակը` դեմքին արյունազեղումներով, հայտնաբերվել է երեկ տեղական ժամով ժամը 14:00-ին, Մարշալ Գոլովանովի փողոցի վրա գտնվող մի շինհրապարակում: Սպանվածի ինքնության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:

«Ըստ փորձագետների եզրակացության` մահը վրա է հասել դիակի հայտնաբերումից 6 ժամ առաջ», - ասել է գործակալության աղբյուրը եւ տեղեկացրել, որ փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, ընթանում է քննություն: