Քննարկվել են պաշտպանական գերատեսչության 2009 թվականի հիմնական խնդիրները եւ դրանցից բխող անելիքները:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը առաջնային է համարել երկրի պաշտպանողականության ամրապնդման, բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ հետեւողական քայլերը` զինված ուժերի մշտական կատարելագործումն ու զարգացումը դիտելով ուժեղ եւ մարտունակ բանակ ունենալու կարեւոր գրավական:
Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը ասել է, որ բանակաշինությունը տեւական, ծանր գործ է եւ պահանջում է ամենօրյա քրտնաջան աշխատանք: