Ծանր հիվանդ Պատրիկ Սուեյզին չի հուսալքվել

Միեւնույն ժամանակ, դերասանն ընդգծել է, որ հուսալքված չի սպասում մահվանը, այլ փորձում է ավարտին հասցնել չիրականացրած գործերը:

Օրերս էկրան կբարձրանա «Հրեշը» հեռուստատեսային դրաման` Պատրիկ Սուեյզիի դերակատարմամբ: Նրա խաղընկերները պատմել են, որ Սուեյզին հաջող է տարել նկարահանումների ծանր գրաֆիկը, ավելին` նկարահանման հրապարակում հրաժարվել է ցավազրկող միջոցներից:

Քաղցկեղը Սուեյզիի մոտ հայտնաբերվել էր 2008-ի տարվա ձմռանը: Բժիշկների տվյալներով, այս հիվանդությամբ տառապողների միայն 5 տոկոսին է հաջողվում ապրել 5 տարուց ավելի:


Կարլեն Ասլանյան