Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վեճերի լուծումը երբեք այսքան մոտ չի եղել: Այդ մասին «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը:
«Սերժ Սարգսյանի վարչակազմը հավատում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առկա խնդիրների լուծումը կայունություն եւ բարեկեցություն կբերի երկրին», - ասել է Բաբաջանը:
Նրա խոսքերով` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրա ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւը լուծում գտնելու համար անհրաժեշտ կամք են ցուցաբերում:
«Եթե նրանք առաջընթաց արձանագրեն, մեր գործը կդյուրանա», - նշել է Բաբաջանը` հավելելով. - «Մենք դեռեւս վերջնական փուլում չենք, բայց մեծ առաջընթաց ենք արձանագրել»: