Եկող տարվանից Հայաստանը կօգտվի կայուն զարգացման եւ արդյունավետ կառավարման համար Եվրամիության կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) առեւտրային ռեժիմից:
Երկրների ցանկը, որոնք հնարավորություն կունենան օգտվելու GSP+ առեւտրային ռեժիմից` 2009 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2011 թվականի ավարտը, Եվրահանձնաժողովը հաստատել է դեկտեմբերի 9-ին: GSP+ համակարգից օգտվող երկրներն են` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բոլիվիան, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Էկվադորը, Սալվադորը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մոնղոլիան, Նիկարագուան, Պարագվայը, Պերուն, Շրի Լանկան եւ Վենեսուելան։
«Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգը» հնարավորություն է տալիս շուրջ 6400 ապրանքատեսակներ Եվրամիության շուկա արտահանել զրոյական կամ զգալիորեն նվազեցված մաքսատուրքերով: Մասնավորապես, նախատեսվում է մաքսատուրքերի կրճատում ծխախոտի համար` մինչեւ 52 տոկոսով, զանազան բնական հյութերի համար` 30 տոկոսով, մրգերի համար` 20 տոկոսով, բանջարեղենի համար` 14 տոկոսով, ձկնամթերքի համար` 20 տոկոսով, մեղրի համար` 17 տոկոսով։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն` 2007 թվականին GSP+ համակարգի շրջանակներում կատարված առեւտրի ծավալը կազմել է 4,7 միլիարդ եվրո։ Այս ընթացքում GSP+ համակարգից օգտվող երկրների արտահանողները 357 միլիոն եվրոյի չափով պակաս մաքսատուրք են վճարել, քան կվճարեին «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (GSP) օգտվելու դեպքում։
GSP+ համակարգից օգտվելու նախապայման է հանդիսացել ՄԱԿ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունված, ինչպես նաեւ 27 միջազգային կոնվենցիաների վավերացման եւ արդյունավետ կիրարկման հարցը: Կոնվենցիաները վերաբերում են մարդու իրավունքներին, աշխատանքային հիմնական չափանիշներին, շրջակա միջավայրին եւ կառավարման սկզբունքներին։