Միացյալ Նահանգների Սենատը, «Ասոշիեյթիդ փրես» գործակալության հաղորդմամբ, չի կարողացել համաձայնության հասնել երկրի ավտոարդյունաբերողներին 14 միլիարդ ամերիկյան դոլարի հասնող օժանդակություն տրամադրելու նախագծի շուրջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել նախագծին:
Սենատի մերժումը կարող է ամերիկյան ավտոհսկաների` General Motors, Chrysler եւ Ford ընկերությունների սնանկացման պատճառ դառնալ, ինչը խոշոր հարված կհասցնի Միացյալ Նահանգների` առանց այն էլ բարդ վիճակում գտնվող տնտեսությանը: