Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Հելսինկիում կհանդիպի Թուրքիայի իր գործընկեր Ալի Բաբաջանին: Նախարարը Հելսինկիում է երեկվանից` մասնակցելու այսօր մեկնարկող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով տեղեկացրեց արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը, Նալբանդյանը երեկ երեկոյան հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին եւ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություններն ու հեռանկարները: Մի քանի ժամ շարունակված հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Տիգրան Բալայանը հերքեց Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների միջեւ եռակողմ հանդիպման վերաբերյալ շրջանառվող լուրերը. - «Եռակողմ հանդիպում նախատեսված չէ: Հանդիպումը լինելու է երկկողմ ձեւաչափով: Հայաստանի արտգործնախարարը հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարարին: Հանդիպման օրակարգում է լինելու Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հաստատումը»:
ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում քննարկվելու է Ղարաբաղյան կարգավորման խնդիրը:
Երեկ ԵԱՀԿ նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը հանդես է եկել մամլո ասուլիսով, որտեղ հայտարարել է, թե քննարկումների արդյունքում Ղարաբաղի եւ Մերձդնեստի վերաբերյալ հռչակագրեր են ստորագրվելու: «Ազատություն» ռադիոկայանի սերբական ծառայության թղթակից Դրագան Ստաբլիանին հաղորդել է ասուլիսի մանրամասները. - «Նախարար Ստուբն ասաց, որ հանդիպումների արդյունքում պետք է ստորագրվեն երկու հռչակագրեր: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այդ հռչակագրերը որեւէ էական տեղաշարժ կենթադրեն, թե կլինեն ընդհանուր դրույթներ, պարոն Ստուբը նշեց, որ ավելի լավատեսական ակնկալիքներ ունի Ղարաբաղի հռչակագրի վերաբերյալ: Իրենք մեծ աշխատանք են տանում Lեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ ակտիվորեն աշխատում են հռչակագրի նախագծի վրա»:
Չնայած ԵԱՀԿ նախագահի հնչեցրած հայտարարությանը` Հայաստանի արտգործնախարարությունը չի հաստատում Հելսինկիում Ղարաբաղի մասին հռչակագիր ստորագրելու հնարավորությունը. - «Հռչակագրի մասին խոսք չի գնում, ըստ երեւույթին` խոսքը գնում է ամեն տարի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության վերաբերյալ, որ սովորաբար նախարարական հանդիպումներում արվում է»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Տիգրան Բալայանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ երեկ Հայաստանի արտգործնախարարը ղարաբաղյան խնդիրը քննարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Գորան Lենմարկերի հետ. - «Նախարարը նշել է, որ մոսկովյան հռչակագրի վերաբերյալ Ադրբեջանից հնչող խեղաթյուրված հայտարարությունները չեն նպաստում բանակցային գործընթացում առաջընթացի արձանագրմանը»:
Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիում հանդիպել է նաեւ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ: Գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ դեկտեմբերին ծրագրում է այցելել Հայաստան:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա