Տեր-Պետրոսյանի վստահված անձը «Մարտի 1»-ի գործով դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

Երեւանի քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը այսօր «Մարտի 1»-ի գործով 4 տարվա ազատազրկման է դատապարտել Գեւորգ Մանուկյանին, ով նախագահական ընտրությունների ժամանակ Էջմիածնում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր:

29-ամյա Մանուկյանին բռնությամբ ուղեկցվող զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանք էր առաջադրված: Մեղադրող կողմը 5 տարվա ազատազրկում էր պահանջել նրա համար:

Ինչպես ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, իր պաշտպանյալը կալանավորված էր մայիսի 10-ից` երեք վկաների ցուցմունքների հիման վրա, որոնցից երկուսը Էջմիածին քաղաքի բնակիչներ են, մեկը` ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակից: Փաստաբանի վկայությամբ` վկաներից մեկը հոգեկան հիվանդ է:


Աստղիկ Բեդեւյան