«2001 թվականին առաջին անգամ ֆրանսիացիները մեզ մոտ խաղացին ներկայացում մեկ քառակուսի մետրի վրա: 2005-ին ես որոշեցի, որ հետաքրքիր կլինի անցկացնել փառատոն, որին ներկայացվող բեմադրությունները պետք է ցուցադրվեն մեկ քառակուսի մետրի սահմաններում», - ասում է Նորարար-փորձառական արվեստի կենտրոնի կինոյի եւ թատրոնի բաժնի տնօրեն Գագիկ Ղազարէն:
«Փառատոնն անցկացվում է արդեն երրորդ անգամ: Սկզբում փառատոնի հանդեպ հետաքրքրվածություն ընդհանրապես չկար, հետո մենք ինքներս բեմադրեցինք մի ներկայացում մեկ քառակուսի մետր տարածքի վրա, որից հետո բեմադրիչներն ու դերասանները սկսեցին հետաքրքրվել այս փառատոնով: Փառատոնին մասնակցելու համար որեւէ սահմանափակում չկա` ո'չ տարիքային եւ ո'չ էլ թեմատիկ, չնայած, որպես կանոն, հետաքրքրվում են երիտասարդ բեմադրիչներն ու դերասանները», - պատմում է Ղազարէն:
«Փառատոնի շրջանակներում տեղի կունենան 8 ներկայացումների պրեմիերաները` այս ներկայացումներում երեւում է նոր սերնդի մտածողությունն ու վերաբերմունքը ապագայի հանդեպ: Փառատոնի ավարտը լինելու է քննարկումով, սա եւս նոր մշակույթի ստեղծման հնարավորություն է, որպեսզի երիտասարդ հեղինակները հավաքվեն եւ քննարկեն իրենց հուզող հարցերը, կարծիք արտահայտեն», - նշում է Ղազարէն:
Փառատոնի հաղթողը, ով կընտրվի մասնակիցների քվեարկությամբ, կարժանանա «Հեղինակային ձայն» դիպլոմին:
«Մեկ քառակուսի մետր» թատերական երրորդ փառատոնը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 15-ը:
Անի Թադեւոսյան